Հագարիի մոտ միջադեպի կապակցությամբ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել
Երեկ Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից: