Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58138

Բոլոր հոդվածները

  • 2023-06-16 16:28
    с места событий

    Համայնքապետ․ Հենց շինարարական աշխատանքները մեկնարկում են, սկսում են կրակել

    Ադրբեջանական կողմն այսօր ևս թիրախավորել է Երասխի տարածքում կառուցող մետալուրգիական գործարանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքապետ Սարո Այվազյանը։ Նրա խոսքով՝ գործարանի ուղղությամբ կրակոցները եղել են աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ անց։ Հնչել է երկու կրակոց՝ մոտավորապես 3 րոպե ընդմիջումով։ Գյուղի բնակելի տարածքի ուղղությամբ, ըստ մեր զրուցակցի, այդուհանդերձ, այսօր չեն կրակել։ Նպատակն, ըստ նրա, ակնհայտ է՝ պարալիզացնել կառույցի աշխատանքը։

  • 2023-06-16 16:23
    факты

    Օլիվյե Ժիրուն վաճառել է իր չեմպիոնական մարզաշապիկը և գումարը փոխանցել արցախահայերին

    Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի հարձակվող և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է ներկայացրել իր մարզաշապիկը, որով ազգային թիմի կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է Անգլիայի թիմին։ Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie պարբերականը։