Աշոտյանը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր. դատարանը որոշումը կհրապարակի ժամը 12-ին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ավարտվեց: Որոշումը կհրապարակվի ժամը 12:00-ին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն ավարտվեց: Որոշումը կհրապարակվի ժամը 12:00-ին:
Իրանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության հասնելու քայլերի իրականացման հարցում, եթե կողմերը դիմեն օգնության համար։ Իրանում հույս ունեն, որ Սյունիքի մարզում ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության բացումը կնպաստի կայունությանն ու անվտանգությանը: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հյուպատոսությունների կարևորության, տարածաշրջանում տիրող իրավիճակի և «Պարսից ծոց-Սև ծով» առևտրային երթուղու հեռանկարների մասին պատմել է Sputnik Արմենիային։
Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում Էրդողանի վերընտրվելուց հետո չի փոխվի: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Հնարավոր է` մոտ ժամանակներս արդեն մեկնարկեն Կապան–Երևան կանոնավոր թռիչքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունում՝ Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ:
Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ֆեյսբուքյան էջում:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը։ Դատարանի բակում մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ, քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու Արմեն Աշոտյանին։
Ռուսաստանը հետամուտ է լինելու «Հյուսիսային հոսքերի» հետ կապված դիվերսիայի միջազգային հետաքննությանը և մեղավորներին պատժելուն: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։