ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
Սա չի նպաստում բանակցային գործընթացին, վնասում է դրան, ձեռագիրը նույնն է, փորձում են փոքր, լոկալ խնդիրներ ստեղծել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած գործողություններին։
Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներից վիրավորված 2 հնդիկները այս պահին վիրահատվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։
Եգիպտոսը ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն։
Միշտ կա փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, բայց այսօր նյուանսավորված սյուժեներ են ի հայտ գալիս։ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց և պայման է առաջադրվում, ապաշրջափակման գծով պայման է առաջադրվում, սահմանազատման գծով պայման է առաջադրվում և այլն։ Կլինի՞ արդյոք ստորագրված թուղթը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիք։ Ես դրանում վստահ չեմ։ Այս մասին «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» ծրագրի թողարկման ժամանակ News.am-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես, ինչպես կկամենան: Այս նկատառումն է անում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնցով նախաքննական մարմինը առաջիկայում որոշումներ է կայացնելու:
Ամեն անգամ, երբ հանդիպում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները և «խելացի» ժամացույցները հավաքվեն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։