Օվերչուկ․ Իրանն ու Թուրքիան հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում
Իրանը և Թուրքիան` Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդ երկիրը, հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի ամրապնդման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։