Դոքերթին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը:
Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսի և Պատրիկ Պրայորի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ԵՄ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ չեն կարողացել որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ԵՄ գործընկերների հետ խորհրդակցության ընդմիջման ժամանակ։
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 161-ի, վարակվածներից 2-ը հոսպիտալացված են, 84-ը դուրս են գրվել հվանդանոցից: Տեղեկությունը հայտնում է է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Վրացական Բաթումից Նովոռոսիյսկ կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը։
Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված են համաձայնեցրել։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի՝ մայր Գայանե Հակոբյանի ազատության պահանջով կառավարության դիմաց ակցիա իրականացնող ծնողներին սատարելու էին եկել հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ։
Լոնդոնը և Երևանը սկսում են ռազմավարական երկխոսություն։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերտին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ NEWS.am-ի լրագրողը իր հարցի իրավունքը զիջեց կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողներին և միացրեց ձայնագրիչը և հնչեցրեց նրնց երկու հարցերը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով: