Փաշինյանն ուզում է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված. ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջ մղումը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: