Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58089

Բոլոր հոդվածները

  • 2023-05-16 11:12
    обзор прессы

    Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԼՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԿԱՆ

    Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է` այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

  • 2023-05-16 11:11
    мнение

    Վեդանտ Պատել. Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է

    ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը:

  • 2023-05-16 11:10
    текущие события

    ԵՄ-ն Ծոցի երկրների հարցերով առաջին հատուկ բանագնացին է նշանակել

    Եվրամիության խորհուրդը երկուշաբթի օրն Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մաոյին նշանակել է Ծոցի տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ, ասվում է Խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

  • 2023-05-16 09:20
    обзор прессы

    Արցախի ԱԳՆ․ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՏԵՍԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

    Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի արտահայտությունների կապակցությամբ՝ նշելով, որ, ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։

  • 2023-05-16 09:15
    обзор прессы

    Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԵՄ-ՈՒՄ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ

    Անցյալ տարի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը, դիմելով Հայաստանի ղեկավարությանը, ասում էր, որ Մոսկվան, որպես միջնորդ, պատրաստ է պայքարել Հայաստանին հարմար տարբերակի համար և ուղիղ ակնարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • 2023-05-16 09:10
    обзор прессы

    Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԻՑ

    Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ, ըստ որի, նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը: