Թեհրանը դեռ մտադիր չէ բացահայտել միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի նամակի մանրամասները
Թեհրանը դեռ մտադիր չէ բացահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքի վերաբերյալ ավելի վաղ իրեն ուղարկված նամակի մանրամասները։ Նամակի բովանդակության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները ենթադրություններ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։