ԱԽ քարտուղար․ Փաշինյան-Ալիև հանդիպում է լինելու Բրյուսելում, ապա շարունակվելու է Քիշնևում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում, որին միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը: