Սպիտակ տունը նշել է «Ամերիկայի ձայնի» ֆինանսավորման կրճատման պատճառը
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել «Ամերիկայի արմատական ձայնը» վերնագրով, որում ռադիոկայանի ֆինանսավորման կրճատման պատճառ է նշվում «արմատական քարոզչությունը»։
Սպիտակ տունը հայտարարություն է տարածել «Ամերիկայի արմատական ձայնը» վերնագրով, որում ռադիոկայանի ֆինանսավորման կրճատման պատճառ է նշվում «արմատական քարոզչությունը»։
Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և կայունության հաստատումը` երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Տորոնտոյի (Կանադա) հայ երիտասարդներն ակցիա են իրականացրել` ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ գերիների։ Այս տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանի Civil Engineering Convention 2025 միջոցառման ժամանակ։
Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում թողարկել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր։ Տեղաբաշխումը կայացել է մարտի 5-ին և հաջող ընթացք է ունեցել, ֆինանսների նախարարությունն այդ մասին հայտնել է մարտի 14–ին։
1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու, Հայոց ցեղասպանությունը վերապրած, իր ընտանիքին ու տոհմի գրեթե բոլոր անդամներին ցեղասպանության ժամանակ կորցրած Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին». հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Անվայել պահվածքի համար ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն երեք օր պահել են ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երևանյան «Լոնդոն» հյուրանոցի համահիմնադիր Գևորգ Բարսեղյանը։ Նա նշել է, որ ոստիկանություն ահազանգողը հենց ինքն է եղել և մանրամասներ է հայտնել միջադեպի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կրճատում է Գլոբալ լրատվամիջոցների կառավարման ամերիկյան գործակալության և մի շարք այլ կառավարական կառույցների ֆինանսավորումը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։