2022-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը գրեթե կրկնակի աճել են
2022 թվականին Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս նշել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: