Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ Հայաստանի գործողությունները (Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը ) անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»։ Նրա խոսքերը մեջբերում է Star.com-ը։