Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ ՄԶԳ-ն՝ ԼՂ-ի ժողովրդի առջև ծառացած ճգնաժամին ուշ արձագանքելու համար
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն չափազանց դանդաղ է արձագանքում Լեռնային Ղարաբաղում հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: