Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար անձը կպատժվի մինչև 3 տարով. նախագիծն ընդունվեց
Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը քրեորեն կպատժվեն։ Ազգային ժողովն այսօր օրինագիծն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։