«ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌևԱՆԳԵԼՈՒ ԵՆ, ՍՊԱՆԵԼՈՒ ԵՆ». Դավիթ ԲԱԲԱՅԱՆ
Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետում արցախցիներին կանգնեցնելու, անձնագրերը ստուգելու միջադեպի վերաբերյալ պատկան մարմինները պետք է անհապաղ բացատրություն տան։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։