Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։