Արևմուտքի կուրսը լիովին ձախողվել է․ Լավրով
Արևմտյան երկրների՝ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը լիակատար կերպով ձախողվել, իսկ Վաշինգտոնի և դրա արբանյակների ջանքերը՝ ստիպելու միջազգային հանրությանը ապրել հորինված «կանոնների վրա հիմնված կարգով», ձախողվում են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։