Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը
Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները սադրանքներ են պատրաստում՝ ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հարցազրույցում։
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․
Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կատարեցին Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող և ըստ էության փոխհամաձայնեցված հայտարարություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» շարժումը:
Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 20-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։
Ռուսաստանի ՌԾՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով փոխվարչապետ, Հեռավորարևելյան Դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևին։
Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև՝ ամբողջությամբ.
Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում դիրքերի հստակեցման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ–ից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ ևս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։