Մանուկ Սուքիասյան․ Ավտոբուսի 50 վարորդներ դիմում են գրել ու հեռացել
Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում եմ գրել և հեռացել աշխատանքից։ Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: