ՌԴ-ն և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անհապաղ խորհրդակցություններ են խնդրել՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ փակ խորհրդակցություններ են խնդրել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։