Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սպիտակ տուն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Reuters-ը։
Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Լոնդոնն ու Փարիզը ծրագիր են մշակում Ուկրաինայում մինչև 30 հազար եվրոպացի խաղաղապահ տեղակայելու մասին, եթե Մոսկվան և Կիևը համաձայնության գան հրադադարի մասին: Դրա մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Եվրամիության երկրների արտգործնախարարներն ընդհանուր հայտարարի չեն եկել 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
ԱՊՊԱ համակարգը չի կարող աղետ լինել Երևանի համար, իսկ համակարգի բացակայությունը կարող էր աղետալի վիճակի բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Փետրվարի 23-ին բունդեսթագի ընտրություններում հաղթեց ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, հաղթեց, ինչպես և սպասվում էր, թեև փոքր-ինչ պակաս էր այն 30 տոկոսից, որը խոստացել էին նախընտրական հարցումները։ Այժմ հենց Մերցն է ձևավորելու Գերմանիայի նոր կառավարությունը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Երեք տարի առաջ Ռուսաստանը լայնամասշտաբ և անօրինական նվաճողական պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի դաժան պատերազմը միտումնավոր թիրախ է դարձնում քաղաքացիական և կարևոր ենթակառուցվածքները: Ուկրաինացի ժողովուրդը խիզախություն դրսևորեց՝ պաշտպանելով իր պետությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել և կորցրել են իրենց հարազատներին՝ հանուն Ուկրաինայի անկախության և ազատության», - պատերազմի երրորդ տարելիցին հայտարարել են ԵՄ առաջնորդները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թուրքական իշխանությունները դեմ չեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը, սակայն կոչ են անում պրագմատիկ մոտեցում ցուցաբերել այս խնդրի լուծմանը։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կարծում է, որ Բաքվում հասկանում են Ռուսաստանի հետ դաշնակցելու կարևորությունը: Նա այդ մասին ասել է լրագրողներին՝ պատասխանելով Բաքվում Ռուսական տան և Sputnik Ադրբեջանի գործունեության կասեցման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։