Ծանր, բայց կայուն. ինչպես է Հռոմի պապի ինքնազգացողությունը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայուն: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել ռուս և բելառուս մարզիկներին թույլ տալ մասնակցել 2026 թվականի օլիմպիական խաղերի որակավորման մրցումներին: Այս մասին հայտնում է SVT-ն։
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար կհատկացվի ռուսական արտահանման վարկ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ադրբեջանական կողմն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը, հայտնում է Monument Watch-ը՝ հղում անելով 2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարներին։
Գերագույն Ռադան երկրորդ փորձով ընդունել է «Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին» բանաձևը, որում ասվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունները պետք է շարունակվեն մինչև ռազմական դրության ավարտը։ Փաստաթուղթը հավանության է արժանացել անհրաժեշտ 226-ից 268 ձայնով, հայտնել է ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Տեքստում ընդգծվում է, որ Զելենսկին ընտրվել է ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններում, ուստի նրա մանդատը հարցականի տակ չէ, ինչպես նաև անհրաժեշտությունը, որ նա պետք է կատարի իր լիազորությունները, քանի դեռ Ուկրաինայի նորընտիր նախագահը չի ստանձնել իր պաշտոնը։
Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է հասարակության սոցիոլոգիական ընթացքը։ Եթե գերիշխի «հայ գնչու» դառնալու տրամադրությունը, ապա մենք առաջիկա տարիներին անշուշտ կդառնանք այդպիսին։ Եթե հաղթի պետություն պահելու հանրային տրամադրությունը, ապա կպահենք։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին՝ նշելով, որ Եվրոպական միության միջնորդական ձևաչափն այժմ չի աշխատում:
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Դատարանում նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը փետրվարի 26-ին Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ կհայտարարի «3+3» համագործակցության տարածաշրջանային հարթակին Վրաստանի միանալու՝ թուրքական կողմի ակնկալիքների մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։