Նելլի ԴԱՎԹՅԱՆ․ ՀԵՐԹԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՉՍՏԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ՏՈՒԺԻ
Եթե մինչև նոյեմբերի 1–ը քաղաքացին անձնագրային բաժիններում հերթերի պատճառով իր նույնականացման քարտը դեռ ստացած չլինի, որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Նա նաև չի կորցնի սոցիալական վճարի փոխհատուցման հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։