Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
Փետրվարի 17-ին ասուլիս կտա «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Փետրվարի 17-ին ասուլիս կտա «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։
Երևանի թիվ 97 երթուղու ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել երթուղու վերջնակետում, դեպքի առնչությամբ ոստիկանությունը պարզել է ուղևորներից 2-ի ինքնությունը, այժմ ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույն մոտեցումներն ունեն։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարությունը։
Գերմանիայում մեկնարկում է Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովը։ Փետրվարի 14-ից 16-ը մոտ 60 պետությունների ղեկավարներ և 150 նախարարներ կմասնակցեն պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովին, հայտնում է Meduza-ն։
Նորմատիվ-իրավական հիմքերը և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, փոխադարձ բացառիկ բնույթ են կրում, և այստեղ հարցը քաղաքական նախասիրությունները չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման քայլերը։
2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը, այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեզ ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկը հարստացնում է քաղաքացուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել՝ հաշվի առնելով Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Նա իր հայտարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում:
Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում ուղեվարձերից բյուջե մուտք է արվել կրկնակից ավելի քիչ գումար, այսինքն բոյկոտը հաջողվել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը: