ԱՄՆ 14 նահանգների դատախազները դատական հայց են ներկայացրել Մասկի և Թրամփի դեմ
ԱՄՆ 14 նահանգի դեմոկրատ դատախազները հայց են ներկայացրել ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ պնդելով, որ Մասկի լիազորությունները գործակալությունում խախտում են երկրի Սահմանադրությունը, ուրբաթ հաղորդում է NBC News-ը։