Ադրբեջանցիները Ստեփանակերտում պղծել են 44-օրյա պատերազմի մասնակիցների գերեզմանները
Ադրբեջանցիները Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում պղծել են 44-օրյա պատերազմի մասնակիցների գերեզմաններ, ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամաններ, պոկել են սալահատակի քարերը: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը, որի թիմն ուսումնասիրել է 2025թ․ փետրվարին սոցցանցերում տարածված տեսանյութերը։