Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը կարող է դառնալ միջազգային ֆինանսական կառույց
ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացվել կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) ստեղծման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ենթադրում է հիմնադրամին տրամադրել առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ: