Դեսպան․ Երևանը վստահեցրել է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի վնասի Թեհրանի հետ կապերին
Հայաստանի իշխանություններն Իրանին հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։