Ես այս նախագծով ձեռք եմ բերելու թշնամիներ. Հայկ Սարգսյանը վիճեց կուսակիցների հետ
ՀՀ–ում շահումով խաղերի ոլորտը 10 տոկոս շահութահարկով հարկելու մասին նախագիծը բուռն քննարկման արժանացավ ԱԺ–ում։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պնդում էր, որ նախագիծը դրական եզրակացությամբ պետք է ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։