Լևոն Քոչարյան․ Նման խայտառակ պարտություն կրած ղեկավարը չի կարող բանակցել Բաքվի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես չեմ կարծում, որ այստեղ լռելով հարցը լուծվելու է, հակառակը, կարծում եմ՝ մեր միակ գործիքը, որպես պետություն այն է, որ իշխանությունները և մնացած բոլորս, բոլոր հնարավոր տեղերում բարձրաձայնենք այս խայտառակության մասին, որը կատարվում է Ադրբեջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների շինծու դատավարությանը և իշխանությունների պնդմանը, թե իրենք շատ հաճախ լռում են, որ չխանգարեն գործընթացին։