Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԲԱՔՎՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ՆԵՐԿԱ Է ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօրվա դատավարության հետ կապված բոլոր պատանդները կապված են 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ, ադրբեջանական հարձակումը հանգեցրեց բռնի տեղահանումների, Արցախի պետականության կործանման, ինքնորոշման իրավունքի տապալման, որի հետևանքով նաև առևանգվեցին, գերեվարվեցին Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնց թիվը ութն է, բայց նաև հարձակման մասնակից մարտական գործողություններում ներգրավված անձինք ևս գերեվարվեցին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։