Բաքուն և Անկարան շարունակում են քննարկել ռազմական համագործակցությունը
Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է երկրում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։