Պետքարտուղարություն․ Ադրբեջանին կոչ ենք անում հարգել բանտարկյալների իրավունքները
Ադրբեջանին հետևողականորեն կոչ ենք անում հարգել իր երկրի ներսում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատախասխանելով Բաքվում պահվող հայ գերիների մասին լրագրող Հայկարամ Նահապետյանի հարցին։