Հայկական մարդասիրական առաքելությունը շտապ տարհանվել է Հալեպից
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Սիրիայից վերադարձել է Հայաստան։
Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Սիրիայից վերադարձել է Հայաստան։
Ամեն անգամ, երբ Ադրբեջանը բուռն դժգոհություն է հայտնում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության և եվրոպացի հերթական պաշտոնյայի` սահմանային գոտի այցելելու կապակցությամբ, պետք է հիշի՝ ինքն է համաձայնություն տվել, որ այդ առաքելությունը Հայաստանում լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցին հաջորդած ադրբեջանական նյարդային պահվածքին։
«Տղայական» պահվածքը պետք է դադարեցնել Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև։ Sputnik-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել հայկական բանակն ստեղծողներից մեկը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի առաջին պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Հայաստանում «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» գիտական աշխատության շնորհանդեսն է տեղի ունեցել, որը հրապարակվելու է «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Հայերի նախնիներին, որոնք պատմականորեն բնակվել են Հայկական լեռնաշխարհում, ավանդաբար ընդունված է համարել Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ։ Այդուհանդերձ, հայկական պոպուլյացիայի ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հերքում է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այս տեսակետը։ Գենետիկները հերքել են հայերի ծագման հետ կապված մեկ այլ միֆ, որը վերաբերում է սասունցիների ասորական արմատների մասին պնդումներին։ News.am-ի հետ զրույցում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էթնոգենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը մանրամասնեց, թե որքան ժամանակ է պահանջվել հետազոտությունն ամբողջականացնելու համար․
Մոսկվայում 2024 թվականի նոյեմբերի 29-ին անցկացվեց «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումը, որը կազմակերպել էին «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժումը և Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը։
Հայաստանում վերջին օրերին գրանցված դրամի արժեզրկումը կարող է պայմանավորված լինել ԿԲ–ի վարած փողի էժանացման` տևական ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Վրաստանի ԱԳՆ աշխատակիցներից հետո երկրի պաշտպանության նախարարության շուրջ 50 ներկայացուցիչներ հայտարարություն են ստորագրել իշխանությունների` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու որոշման դեմ:
Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք e-gov.am տեղեկատվական հարթակից։
ՀՀ լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ անձ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։