Նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու է իշխող կուսակցությունից
Նախկին ֆուտբոլիստ և հարձակվող 53-ամյա Միխայիլ Կավելաշվիլին դարձել է Վրաստանի նախագահի թեկնածու «Վրացական երազանք» կուսակցությունից։ Այս մասին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։