Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58089

Բոլոր հոդվածները

  • 2024-10-30 10:55
    факты

    Այս տարի որքա՞ն հացահատիկ է Հայաստան ներմուծվել Ռուսաստանից

    Հայաստան ներմուծվող հացահատիկի գրեթե ամբողջ ծավալն ապահովում է Ռուսաստանը։ Այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին արդեն ներմուծվել է Հայաստանին անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսերի ծավալի մոտ 48%-ը։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

  • 2024-10-30 10:25
    обзор прессы

    ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ՕԳՈՒՏ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ և ԵԼՔ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՄԱՐ. ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ «ՌՈՍԱՏՈՄԸ»

    Հայաստանում մեծ հզորությամբ (1 էներգաբլոկ՝ մինչև 1200 Մվտ հզորությամբ) նոր ԱԷԿ կառուցելիս «Ռոսատոմը» պատրաստ է այդ հզորությունների մի մասից (600 ՄՎտ ծավալով) էլեկտրաէներգիա գնել և արտահանել սահմանակից երկրներ: Դեռ ամռանը նման առաջարկ էր հնչեցրել «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ: Առաջարկն ուժի մեջ է, իսկ շինարարության ընթացքում երաշխավորված ծավալը կարող է աճել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանում «Ռոսատոմ - Միջազգային ցանցի» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։ «Ռոսատոմի» առաջարկի մեջ մտնում է «Նաիրիտ» գործարանի տարածքի վտանգավոր թափոնների մաքրումը (դրան կանդրադառնանք ստորև)։