Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58112

Բոլոր հոդվածները

  • 2024-10-16 15:24
    вступительная сцена

    Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար

    Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար։ «Հաջորդ տարի պաշտպանության և ազգային անվտանգության համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն 8 396 297 596,0 մանաթ (5 մլրդ դոլար)։ Դա իր արտացոլումն է գտել «Ադրբեջանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» օրինագծում»,- տեղեկացրել է APA-ն։

  • 2024-10-16 13:41
    обзор прессы

    ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ. «ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԴԱՐՁԱՎ 14 ՏԱՐԵԿԱՆ

    «ՏաԹևեր» ճոպանուղին նշում է իր գործունեության 14 տարին։ Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականից ի վեր, ավելի քան 1,300,000 մարդ օգտվել է ճոպանուղուց: «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում՝ 2021 և 2023 թվականներին։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցույթի պաշտոնական կայքում և կտևի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 20-ը։