ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր կացության քվոտան 2025-ի համար գրեթե կրկնակի կրճատվել է
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2025 թվականին օտարերկրացիների համար ժամանակավոր կացության քվոտան, որը կկազմի 5,5 հազար թույլտվություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով խմբագրության տնօրինության տակ հայտնված փաստաթղթին։