Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58260

Բոլոր հոդվածները

  • 2024-10-08 09:13
    мнение

    Արա Ղազարյան. «Խաղաղության պայմանագիրը» ոչ թե փաստաթուղթ է, այլ դիվանագիտական գործընթաց

    «Խաղաղության պայմանագիր» պայմանական անունը ստացած փաստաթղթի նախագիծն իրականում ոչ թե փաստաթուղթ է, այլ դիվանագիտական գործընթաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով բանակցվող առարկայի շուրջ գաղտնիության ու թվացյալ թափանցիկության հարցին։

  • 2024-10-07 19:52
    прямой текст

    Դանա Մաշոյան-Վոլրաթ․ Ռուբեն Վարդանյանի ապօրինի բանտարկությունը «ողբերգություն է, որը աշխարհը թույլ է տվել»

    «Հայաստանն առանց նավթի երկիր է, բայց երկիր է, որն ունի ջուր և խելացի մարդիկ, և այն մշտապես եղել է բարձր դիրքերում իր կրթությամբ։ Այս «Միջազգային Բակալավրիատ» ծրագիրը նախևառաջ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին, արցախցի ուսանողներին լինելու աշխարհի տարբեր անկյուններից եկած ուսանողների հետ միևնույն լսարանում, նրանց հնարավորություն է տալիս դուրս գնալու և աշխարհին պատմելու իրենց պատմությունը, բայց, միաժամանակ, այն հնարավորություն է տալիս նրանց դասընկերներին, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, կիսվելու իրենց պատմությամբ և միասնաբար ունենալու ընդհանուր մոտեցում՝ այս աշխարհն ավելի արդար դարձնելու համար»,- այսպես ներկայացրեց UWC Դիլիջանի առաքելությունը՝ դպրոցի տասնամյակի միջոցառումներին ժամանած հայկական արմատներով ամերիկացի գրող, նկարիչ, մարդաբան Դանա Մաշոյան-Վոլրաթը, ով ժամանել էր մասնակցելու UWC Դիլիջանի տասնամյակի միջոցառումներին: