Արշակ արքեպիսկոպոս․ Կործանման հանգեցնող իշխանությունը կորցնում է կապն Աստծո հետ
Այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, կորցնում է կապը Աստծո հետ։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը տեղի ունեցած պատարագի ժամանակ ասել է Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։