Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմը դիմում է հասցեագրել Լավրովին, Բելոուսովին և Կոպիրկինին
«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմն այսօր դիմում է հասցեագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Փաստաբանական թիմն այդ մասին հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։