Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին:
Հրապարակվեց Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշման ամբողջական տարբերակը:
Պատժամիջոցների վերացման պայմանով Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել և ավելի մեծ վստահություն զարգացնել դրա նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները չմասնակցեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող նախագծին, որն առաջարկել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Միջազգային դատական ատյաններում հայցեր ներկայացնելուց հրաժարվելը չի բխում Հայաստանի շահերից։ Այս մասին հայտնել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությանը նվիրված քննարկմանը։
Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխությունները, և ֆիզիկական անձանց կողմից 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մայիսի 1–ից երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1։
Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երևանի նկրտումներով։ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Իմպիչմենթը այն ճանապարհներից մեկն է, որով կարելի է հասնել իշխանությունների հեռացմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Ազգային ժողովում լարվածության պատճառ դարձավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը բավականին բուռն ընդունվեց իշխանական մեծամասնության կողմից։ Sputnik Արմենայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ ՔՊ-ականների և փաշինյանական քարոզիչների կողմից տարածվող այդ ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ ամենակարևորն այն էր, որ Բրյուսելից դրա կապակցությամբ հստակ ընդգծել էին`այդ նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։