Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևաքնով զոհերի թիվը հասել է 492-ի
Լիբանանում զոհերի թիվը հասել է 492-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Լիբանանում զոհերի թիվը հասել է 492-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրել են Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը:
Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը շրջակա միջավայրի համար դարձել է այն, ինչ Օլիմպիական խաղերն ու Աշխարհի գավաթը սպորտի համար են, իսկ Եվրատեսիլը՝ փոփ երաժշտության համար: Սա հսկայական իրադարձություն է հյուրընկալող երկիրը ցուցադրելու և երբեմն սպիտակեցնելու համար: Այս մասին Washington Examiner-ի իր հոդվածում գրել է ամերիկացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը։
Ցանցի ադրբեջանական հատվածում պնդումներ են տարածվել, որ վերջերս որոշ ադրբեջանցիներ, ովքեր ապօրինի բնակեցվել են Ալիևի ռեժիմի կողմից օկուպացված հայկական Արցախում, վերադառնում են Բաքու։
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ–ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին, եթե ներկայացվեն հիմնավոր հարցումներ։ Այս մասին հայտնել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե նախաձեռնությունը:
«Մենք ականատես ենք մի դատավարության, որը շատ առանձնահատուկ է»,-դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 15-20-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցը կազմակերպվել է Save Armenia և Save Persecuted Christians կազմակերպությունների հրավերով։
«Բոլորին հայտնի են սույն գործով Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներն ու հստակ արձանագրվել է, որ այն դեպքերում, երբ արարքը պարունակում է Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության հատկանիշներ, մեղադրողն իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական գնահատականը, այլ կերպ ասած՝ իրավական որակումը»,-Հակակոռուպցիոն դատարանում վերսկսված «մարտի 1»-ի գործով դատական առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը: