Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այն օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ (ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական շարժում և արգելված է) քարոզչության և սեռը փոխելու արգելքին, որը, նրա հավաստիացմամբ, «էլ ավելի է երկիրը հեռացնում ԵՄ տանող ճանապարհից»։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել X սոցցանցի իր էջում։