Լրատվական գործակալություններ

հոդվածներ 58548

Բոլոր հոդվածները

  • 2024-09-16 08:55
    текущие события

    ԱՄՆ Կոնգրեսը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով

    ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հանձնաժողովը կքննարկի նաև այն ադրբեջանցիների դեմ բռնաճնշումների թեման, որոնք ճնշումների զոհ են դարձել Ադրբեջանի կառավարությանը հակառակվելու պատճառով։

  • 2024-09-16 08:54
    текущие события

    Իվանիշվիլի․ Վրաստանը պետք է ներողություն խնդրի օսերից 2008-ի պատերազմի համար

    Մեզնից 12 տարի պահանջվեց ամեն ինչ հիմնովին հասկանալու և 2008 թվականի ողբերգությանը քաղաքական գնահատական ​​տալու համար։ Այսօր մենք, առանց որևէ խորամանկության, խոսում ենք «Ազգային շարժման» մասին, որը սկսել է պատերազմը, քանի որ մենք ունենք բազմաթիվ ապացույցներ նրանց կատարած ամենասարսափելի հանցագործության մասին, ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ տարածաշրջանային կուսակցական միջոցառման ժամանակ ելույթի ժամանակ, հայտնում է Interpress-ը։