ԿԲ նախագահ․ Հայաստանում գրանցված տնտեսական աճը իրական տնտեսական պոտենցիալից բարձր է
2024 թվականի երրորդ եռամսյակի ավարտին ՀՀ–ում գրանցված 6.4 տոկոս տնտեսական աճը հայաստանյան տնտեսական պոտենցիալից բարձր է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով ՀՀ տնտեսության վրա արտաքին գործոնների ազդեցությունը։