Իրանցի պատգամավորը «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ձգտումը «թիկունքից հարված» է անվանել
Իրանցի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին բողոքել է, որ Ռուսաստանը հակասական քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ աջակցում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, որը նախատեսում է առանց հայկական անցակետերի Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։