ԳՈՒՆԱԳԵՂ ԱՇՈՒՆԻՑ ԱՄԵՆԻՑ ՇԱՏԸ ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՏՈՒԺԵԼ
Տելեգրամի և Դուրովի շուրջ սկսված աղմուկի պայմաններում աննկատ մնաց Բաքվից Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի վաղաժամ հետ կանչումը։
Տելեգրամի և Դուրովի շուրջ սկսված աղմուկի պայմաններում աննկատ մնաց Բաքվից Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի վաղաժամ հետ կանչումը։
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում օգոստոսի 28-ին կշարունակվի արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավարությունը։ Պաշտպանական կողմը պետք է ճառով հանդես գա։ Panorama.аm-ը դիմել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանին՝ խնդրելով ներկայացնել փորձագիտական կարծիքը Հրայր Թովմասյանի քրեական գործին առնչվող մի քանի դատավարական հարցերի վերաբերյալ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստի ժամանակ նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
Հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում։
Պատմության ակումբը գործելու է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունում, ինչի մասին համապատասխան դրույթ է ընդունվել։
2023 թվականի տնտեսական աճը նախորդ տարվա դրական գործոնների պահպանման արդյունք է։ Սակայն, եթե տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, ապա երկրորդ կիսամյակում, սկսած հունիս - հուլիս ամիսներից, տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են՝ կազմելով շուրջ 6 տոկոս: Եթե աճի դանդաղման միտումը շարունակվի, ապա 2024 թվին 7 տոկոս թիրախին հասնելը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, ինչը կհանգեցնի բյուջեի կատարմանն առնչվող դժվարությունների, քանի որ հարկային մուտքերը ևս կկրճատվեն։ Այդ մասին ասվում է «Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի վերլուծության մեջ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարգավորումներ է ընդունել, որոնք արգելում են Ադրբեջանից հակադեմպինգային տուրքերի շրջանցմամբ ինքնակպչուն ալյումինե փայլաթիթեղ ներկրել։
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի տարածքում ներդրվում են տաքսիների հարկման նոր կանոններ։
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Արմեն Աշոտյանի կալանքի 3-ամսյա ժամկետը կրճատվել է 1 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը:
Ադրբեջանի քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձևակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, և նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։