Վտանգի տակ է դրել ՀՀ անկախության ամբողջ գործընթացը. քաղտեխնոլոգը` Փաշինյանի ուղերձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը տարաձայնություններ ունի անկախության և պետականության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` վերլուծելով ՀՀ հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետի շնորհավորական ուղերձը։